Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design (2)
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի հաստատված 249 դեպք․ 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Կորոնավիրուսի  դեպքեր հայտնաբերվել են Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում

 Այս մասին իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին թոքաբորբ ունեցող 30 հիվանդ կա, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ  թերապիայի բաժանմունքում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դժբախտաբար, 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը  եւս  բժիշկները գնահատում են ծանր:

Այս պահի դրությամբ՝ 868  քաղաքացիներ մեկուսացված են, ավելի քան 2419 քաղաքացի՝ ինքնամեկուսացվել է ։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք չենք խախտի մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջները։ Եւ կոչ արեց բոլորին այս ժամանակահատվածն օգտագործել ինքնակրթելու  եւ մտածելու համար։