Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

A A

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին):

ՀՀ ոստիկանություն