Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մրցաշարի առաջատարը կորոնավիրուսի թեսթ է հանձնել

Գրոսմայստեր Վան Հաոյի կարծիքով հարկավոր է հետաձգել Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը: Այսօր Chess.com կայքի լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է չինացի շախմատիստը:

«Նեպոմնյաշչիի հազալը չեմ լսել, բայց ինձ թվաց, որ Մաքսիմն իրեն այնքան էլ լավ չի զգում: Պարտիայի ընթացքում դա նկատվում էր: Հույս ունե, որ մրցաշարը կհետաձգվի, քանի որ բոլոր մասնակիցներն էլ ճնշված վիճակում են գտնվում», - ասել է Վան Հաոն, որը 6-րդ տուրում մրցել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Մինչ այդ մրցաշարը հատաձգելու առաջարկություն էր արել ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը: Իսկ ահա 4,5 միավորով աղյուսակը վստահ գլխավորող Յան Նեպոմնյաշչին Դին Լիժենի հետ պարտիայից հետո խոստովանել էր, որ իրեն մի փոքր վատառողջ է զգում, սակայն կորոնավիրուսի երկու թեսթ է հանձնել, որոնք բացասական են եղել:

Արդյոք շախմատի միջազգային ֆեդերացիան կլսի շախմատիստների բողոքները և կհետաձգի մրցաշարը, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ վաղը պետք է տեղի ունենա առաջին շրջանի վերջին՝ 7-րդ տուրը: Մրցաշարի ավարտը նախատեսված է ապրիլի 2-ին: