Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թափառող շները փողոցներում շատացել են․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Երևանի ու մարզերի բնակիչներից բողոքներ ու տեսանյութեր է ստացել, որ թափառող շների թիվն ավելացել է և դրանք վտանգ են ներկայացնում հանրության համար։ Խորհրդարանում հայտարարությունների ժամին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ վտանգն օրեցօր սրվում է, հատկապես այս օրերին, երբ մարդիկ տներից դուրս չեն գալիս, ու շները փողոցներում շատացել են։

«Շատացել են նաև երեխաների վրա հարձակման դեպքերը։ Սա լուրջ խնդիր է, այս օրերին պետք է ուշադրություն դարձնենք։ Օրինակ՝ Վայոց ձորի մարզի Կեչուտ համայնքի բնակիչները Կառավարության իրականացրած փոփոխություններից գոհ էին, սակայն ողջ բնակչությունն ահագնացած էր, այդ հարցն էին բարձրացնում, որ ժամը 6-ից հետո չեն կարողանում տներից դուրս գալ»,- պատմեց Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը կոչ արեց մարզպետներին ու համայնքի ղեկավարներին միջոցներ ձեռնարկել։