Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2617
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԱԽ քարտուղարը Ստեփանակերտում էր․ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցն էլ՝ օրակարգում (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Վերջինս աշխատանքային այցով էր։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվել են նոր տիպի Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, Արցախում սպասվող համապետական ընտրությունները, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: