Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորն առաջարկում է հաշտարարի գրասենյակ բողոքներ ներկայացնողների շրջանակն ընդլայնել (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ԼՀԿ-ական պատգամավորն առաջարկում է հաշտարարի գրասենյակ բողոքներ ներկայացնողների շրջանակն ընդլայնել։ Գործող օրենքի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունների դեմ հաշտարարի գրասենյակ բողոքենր կարող են բերել միայն ֆիզիկական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական ծառայություններից։

«Ֆինանսական կազմակերպությունների դեմ հաշտարարի գրասենյակ բողոքներ կարող են բերել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, ինչը, կարծում եմ, որ չափազանց կարևոր նշանակություն ունի փոքր բիզնեսին աջակցության առումով։ Ինչպես նաև, այդ մեծ քայլ կլինի դատարանները բեռնաթափելու առումով»,- ասաց Արկադի Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։