Բացել լրահոսը Փակել լրահոսը
dram-3
A A
Պաշտոնական

Կենսաթոշակներն ու նպաստները չեն ուշանա

 Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:  «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ  «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն