Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture-120
A A
Պաշտոնական

«Հայտնի խաղատան ժամանակավոր փակման հնարավորությունը իսկապես լուրջ սպառնալիք է հասարակության համար»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրոում է․

«ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր, քաղաքական և կուսակցական գործիչ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի խաղատան ժամանակավոր փակման հնարավորությունը իսկապես լուրջ սպառնալիք է հասարակության համար: Նա սպասում է, որ այդ դեպքում իր եկամուտները պետք է պետական բյուջեից վճարվեն: Այսինքն՝ պետք է վճարի հասարակությունը: Նաև, օրինակ, իրենց կյանքի և առողջության սպառնալիքով կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժ կազմը, նվազագույն աշխատավարձով վճարվող ուսուցիչները ևլն: Այս խնդիրը լուծելու այլ տարբերակներ ևս կան, պայմանով, որ տարբերակներից որևէ մեկում Գագիկ Ծառուկյանի եկամուտները չնվազեն.

Տարբերակ Ա,- Խաղատունը թողնել աշխատի: Կորոնավիրուսի ներկայիս զարգացումներում հաճախորդներից մեկն ու մեկը կհիվանդանա, կվարակի մյուսներին, կհիվանադանան սրանց ընտանիքների անդամները, խաղատունն ինքստինքյան կփակվի հաճախորդների բացակայության պատճառով: Այս դեպքում տրամաբանորեն Գագիկ Ծառուկյանը իր խաղատան հիվանդացած հաճախորդներից պիտի գանձի նվազող/նվազած եկամուտների համարժեքը: Սա լավ տարբերակ չէ առնվազն ընտանիքների անմեղ մարդկանց վարակվելու հնարավորության տեսանկյունից:

Տարբերակ Բ,-Խաղատունը թողնել աշխատի: Հայտարարել, որ այն 14 օրով հայտարարվում է կարանտինային տարածք, և հայտարարության օրը խաղատուն գնացող բոլոր այցելուներն այնհետև 14 օր մնում են այնտեղ՝ փակ տարածքում: Օրվա ընթացքում ինչքան ուզում են՝ թող խաղան, շահեն, կորցնեն, ետ բերեն, կրկին կորցնեն...: Մի խոսքով՝ խաղատնային դրախտ: Եթե 14 օրվա ընթացքում հիվանդացող չի լինում, 14 օր հետո ով ուզենա՝ դուրս գա, ով ուզենա՝ մտնի ՛՛երկրորդ հերթ՛՛-ի ՛՛խաղատնային դրախտ՛՛՝ կարանտինային տարածք: Այն պահից, երբ որևէ հիվանդ հայտնաբերվի՝ կարանտինային տարածք-խաղատնային դրախտը վերակառուցվում է երեք մասի: Մի մասը վերածվում է հիվանդի/հիվանդների բուժման տարածքի, երկրորդ մասը՝ կարնտինային երկրորդ մակարդակի տարածքի՝ բոլորը, ովքեր ներսում են եղել, մեկուսացվում են որպես կասկածելիներ: Նրանք կարող են շարունակել խաղալ, բայց ամեն հերթական հիվանդի հայտնաբերման և մեկուսացման պահից բոլոր ընթացիկ երջանիկների կարանտինային ժամկետը վերսկսվում է նոր մեկնարկից՝ հերթական հիվանդացողի հայտնաբերան օրվանից: Վերջապես երրորդ՝ հիմնական եկամտաբեր հատվածը՝ բուն խաղատնային տարածքը ընդունում է խաղատուն-դրախտի հերթական կամավորների նոր կազմը: Այս երեք տարածքները միմյանց հետ կապ չպիտի ունենան:

Երկրորդ տարբերակի դեպքում Գագիկ Ծառուկյանը չպետք է իրավունք ունենա խաղատնային կարանտինում գտնվող մարդկանց ուտելու փողը սպառվելու դեպքում նրանց վզակոթին տալով դուրս անել, ընդհակառակն, պիտի անվճար կամ պարտքով կերակրի մինչև կարանտինային ժամկետի և բուժման օրերի ավարտը: Սրանից խուսափելու համար նա լուծում ունի՝ նախորոք խաղատնային դրախտ գնացող բոլոր կամավորներից գանձի կարնտինային օրերի ուտելու վճարը, որը, սակայն, դժվար խնդիր է, քանի որ դժվար կանխատեսելի են կասկածելիների կարատինային օրերի ավելացող թվերը:

Խաղատնային երջանկությունն ու ողբերգությունը կարող են միմյանց հավասարակշռել: Ով գիտի, գուցե ՛՛խաղատնային դրախտի՛՛ կամավորներից ոմանք էլ բուժվեն խաղատնային կրքից»։