Բացել լրահոսը Փակել լրահոսը
58253_b
A A
Պաշտոնական

Շենքի նկուղում նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել․ բնակիչներին տարհանել են

Մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակի 2 պայթուցիչ (РКГ-3):

Փրկարարները շենքի 3 մուտքերից տարհանել են մոտ 50 բնակչի, իրականացրել են սահմանազատման աշխատանքներ, ինչպես նաև դուրս են բերել զինամթերքը և հետագա փորձաքննության համար հանձնել ոստիկանությանը: