Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոշորացումներ են նախատեսվում Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում և Տավուշի մարզի Իջևան քաղաքում (տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է Լոռու և Տավուշի մարզերում խոշորացումներ անել։

Ազգային ժողովում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովը համայնքում ընդգրկել Լերմոնտովո ու Անտառաշեն գյուղերը։

Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը։

Կառավարությունն առաջարկում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, 6 ամսվա ընթացքում Լերմոնտովո և Իջևան համայնքներում նշանակել ընտրություններ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հետքրքրվեց, թե խոշորացման վերաբերյալ լսումներ եղե՞լ են, որպեսզի մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն, կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ։ Փոխնախարարն ասաց, որ հանդիպումներ են ունեցել համայնքի բնակիչների ու ղեկավարների հետ։

Վաչե Տերտերյանն ասաց, թե վստահ են՝ ճիշտ քայլ են կատարում։ «Որովհետև խոսքը կառավարման համակարգի մասին է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։