Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ սարգսյան
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»: