Բացել լրահոսը Փակել լրահոսը
collage-66
A A
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԱԺ քառօրյա օրակարգը չհաստատել․ Արարատ Միրզոյանը դեմ է (տեսանյութ)

ԱԺ հերթական նիստին, դեռ օրակարգերի հարցերը չհաստատելով, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց այսօր ԱԺ քառօրյա չգումարել՝ ելնելով երկրում ստեղծված իրավիաճակից։

«Կարծում եմ՝ ԱԺ քառօրյան գումարելով հիմա, 132 հոգով այստեղ հավաքվելով ու մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով՝ վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ երեկվա վարչապետի հայտարարությունից հետո։ Ես առաջարկում եմ ԱԺ-ում մնանք միայն ԱԺ խորհրդի կազմով, հիմա քվորում չապահովենք՝ օրակարգը չհաստատենք, և այդ ճանապարհով նիստ չանենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարի առաջարկությանն ԱԺ նախագահն արձագանքեց, որ եթե նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, ապա ԱԺ-ն պարտավոր է այդ հարցը քննարկել, բայց այս պահին այդ ռեժիմով աշխատել չեն կարող, որովհետև օրենսդրությունն այդպիսին չէ։

ԱԺ նախագահն իր անձնական մոտեցումն էլ հայտնեց։ «Կարծում եմ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, հենց որպես օրինակ ծառայելու համար, մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Էդմոն Մարուքյանը նկատեց՝ ԱԺ-ում կանոններին չեն հետևում, դիմակ չեն կրում, հեռավորություն չեն պահպանում, նույն միկրոֆոնին են ձեռք տալիս, դռների բռնակներին են ձեռք տալիս և այլն, և այդ կերպ վատ օրինակ են ծառայում։