Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design (3)
A A
Պաշտոնական

Այսօր հաստատվել է 41 նոր դեպք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` կա 41 նոր դեպք, սյսինքն` ընդհանուր` 235: Վարակի նոր օջախներ են հայտնաբերվել Կոտայքում և Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններում:

235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է:

Վարչապետը տեղեկացրեց` վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների, մի շարք արտադրամասերի գործունեությունը: Առավոտյան պարետը կհրապարակի որոշումը։

Կա նաեւ լուր՝ վաղը լրանում է շուրջ 70 մարդու մեկուսացման ժամկետը, նրանք կթեստավորվեն և մեծ հավանականություն կա,որ արդյունքը կլինի բացասական եւ կգնան տուն: