Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վրաստանի բանակը ներգրավվել է COVID-19-ի տարածման դեմ միջոցառումներին․Վրաստանի ՊՆ

Վրաստանում կարանտինային հայտարարված Բոլնիսի և Մարնեուլիի շրջանների մուտքերում երկրի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը ներքին գործերի նախարարության հետ միասին ստեղծել է հսկիչ-անցագրային կետեր:

Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ընդհանուր ստեղծվել է հսկիչ-անցագրային 5 կետ, ինչպես նաև բացազատվել են դաշտային վրաններ, որտեղ իրականացվում է քաղաքացիների նախնական ստուգումը: Զինվորականները իրականացնում են նաև տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքներ:

https://razm.info/