Բացել լրահոսը Փակել լրահոսը
COE-logo-Venice-Commission
A A
Քաղաքականություն

Առավոտ․ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքը՝ ՀՀ-ում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Նշվում է, որ 2020թ. փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմել էր Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ նախագծի վերաբերյալ իրավական կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում են փոփոխությունների նախագծում տեղ գտած առաջարկների զգալի մասը, որոնք պատշաճ կերպով իրագործվելու դեպքում կարող են նպաստել քաղաքական պլյուրալիզմի:

Միևնույն ժամանակ եզրակացության մեջ նշվում է, որ փոփոխությունների նախագիծը կշահեր որոշ վերանայումներից, որպեսզի ապահովվի կուսակցությունների գրանցման ոչ այնքան ծանր գործընթաց, ինչպես նաև վերացվի քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման մեջ առկա բացերը:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի քանի առաջարկություններ են ներկայացրել, մասնավորապես վերացնել քաղաքական կուսակցությունների գրանցման համար ծանր պահանջները, զերծ մնալ քաղաքական կուսակցության կառավարման մարմինների և որոշումների կայացման գործընթացի մանրակրկիտ կարգավորումից:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով