Բացել լրահոսը Փակել լրահոսը
90534486_657016181800979_9007231664564207616_n
A A
Պաշտոնական

Ի՞նչ է նշանակում մեկուսացում եւ ինքնամեկուսացում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ից տեղեկացնում են, թե որն է համարվում ինքնամեկուսացում եւ որը՝ մեկուսացում։

«Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»:

«Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»։