Բացել լրահոսը Փակել լրահոսը
30710080_1599979453430593_3284388747113660416_o
A A
Պաշտոնական

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ

Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։

Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։