Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sjomin
A A
Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը 4000 ռուբլի կստանա քաղաքապետարանից

Ֆուտբոլի Ռուսաստանի գործող չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինն անմիջապես արձագանքել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի այն հրամանին, ըստ որի 65 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է պարտադիր ինքնամեկուսանան:

«Մեր իշխանությունը պատասխանատու է մարդկանց առողջության համար, այդ իսկ պատճառով քաղաքապետի հրամանը կկատարվի: Պետք է հետևենք բոլոր կանոնները, որպեսզի արագորեն հաղթահարեք այդ համաճարագը», - ասել է 72-ամյա մասնագետը:

Մոսկվայի քաղաքապետի նոր հրամանով մարտի 26-ից մինչև ապրիլի 14-ը 65-ից բարձր տարիք ունեցող մոսկվացիները պարտավոր են լիովին անցնել տնային ռեժիմի, եթե նրանք պաշտոնյաներ չեն կամ կարևոր աշխատանք չեն կատարում: Նրանց թույլատրվում է միայն  անհրաժեշտության դեպքում գնալ խանութ և դեղատուն: Այդ օրերին բոլոր տարեցներին կվճարվի 4000 ռուբլի միանգամյա օգնություն: