Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Օլիմպիական չեմպիոնուհու օրիգինալ հարսանիքը

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, նիդերլանցի լողորդուհի Ֆեմկե Հեմսկերկը և նրա ընտրյալը՝ Գվիդո Ֆրակերսը, շտապ կարգով հարսանիք են արել և պաշտոնապես գրանցել իրենց կապը: Սակայն դա տեղի է ունեցել տարօրինակ պայմաններում:

անն այն է, որ անվանի մարզուհու ընտրյալը ներկայում բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում: Կորոնավիրուսի պատճառով միացյալ նահանգները չեղարկել են եվրոպական երկրների բոլոր չվերթները, այդ իսկ պատճառով օլիմպիական չեմպիոնուհին իր ընտրյալի հետ հանդիպել է Կանադայի Վանկուվեր քաղաքում, որպեսզի այնտեղից մեկնեն ԱՄՆ: Սակայն, ամերիկացի սահմանապահները հայտարարված կարանտինի պատճառով Ֆեմկե Հեմսկերկին թույլ չեն տվել մտնել երկիր: Նրա ընկերն առաջարկել է տեղում հարսանիք անել և պաշտոնապես գրանցվել, որպեսզի խնդիր չծագի սահմանն անցնելիս: 

Բարեբախտաբար, դիմացի փողոցում նաև սրճարան է եղել, որտեղ և զույգն ամուսնացել է: Մարզուհին սպորտային համազգեստ է կրել, իսկ նրա ընտրյալը՝ սովորական սվիտրով է եղել:

Ամուսնության գրանցման փաստաթուղթը ստանալուց հետո նրանք բարեհաջող հատել են ԱՄՆ սահմանը և իրենց մեղրամիսը կանցկացնեն հենց Կալիֆոռնիայում: