Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world (1)
A A
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշար. Յան Նեպոմնյաշչին հաղթեց և սկսեց գլխավորել աղյուսակը

Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրից հետո ի հայտ եկավ միանձյա առաջատար:

Դա Յան Նեպոմնյաշչին է, որն այսօր անչափ հետաքրքրիր պայքարում հաղթեց Վան Հաոյին: Այդպիսով, ռուսատանցի գրոսմայստերը վաստակեց 3,5 միավոր և մեկով առաջ պոկվեց հենց իր անմիջական մրցակցից:

Նրան կարող էր հավասարվել Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը սևերով մրցում էր հետնապահ Կիրիլ Ալեքսեենկոյի հետ: Սակայն, ֆրանսիացի շախմատիստը սպիտակների թագուհու մշտական շախի պատճառով ստիված հաշտություն կնքեց: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Անիշ Գիրի - Ֆաբիանո Կարուանա և Ալեքսանդր Գրիշչուկ – Դին Լիժեմ պարտիաները:

Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչին սպիտակներով կմրցի 2 միավոր ունեցող Դին Լիժենի հետ: Երկրորդ տեղում ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավը կհանդիպի Վան Հաոյի հետ: Ֆաբիանո Կարուանայի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է, որն իր բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: