Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չորրորդ ռազմական ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օժանդակելու (տեսանյութ)

ՌԴ ռազմական չորս ինքնաթիռներ  Իտալիա են մեկնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու համար։  Իտալիա են մեկնել բժիշկներ, որոնք տանում են նաեւ բժշկական սարքավորումներ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգ է տվել ավիացիոն խմբավորում ստեղծելու մասին «մարտի 22-ից սկսած Իտալիայի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օպերատիվորեն օգնություն հասցնելու նպատակով»:

Ինքնաթիռները Իտալիա կհասցնեն ռուս ռազմական համաճարակաբաններից և բժիշկներից կազմված 8 խումբ, տրանսպորտը և տարածքները ախտահանելու համար աէրոզոլային համակարգեր, ինչպես նաև այլ բժշկական սարքավորումներ: