Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ինչպես է Արցախում ընթանում նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)

Արցախում մարտի 31-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ այս փուլում նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավներ են իրականացնում։

Նախընտրական քարոզարշավ. Արցախի ժողովրդավարական կուսակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8-րդ համարի ներքո: Ընտրվելու դեպքում Ազգային ժողով են մտնելու թարմացված կազմով, որի հենքը երիտասարդությունն է: Պետական կառավարման բարելավում, սոցիալական ու կրթական բարեփոխումներ՝ այս ամենը ներառված է կուսակցության նախընտրական ծրագրում: Հերթական նախընտրական հանդիպումները Խնապատի, Իվանյանի, Նորագյուղի համայնքներում էին»:

Նախընտրական քարոզարշավ. «Արդարություն» կուսակցություն

«Արցախի ժողովրդագրության բարելավում՝ բազմազավակության խթանմամբ, առողջապահական և սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացմամաբ: Սա «Արդարություն» կուսակցության նախընտրական ծրագրի կետերից մեկն է. քարոզարշավի շրջանակներում կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպել են Կաշենի համալիրի աշխատակիցների հետ:»

Նախընտրական քարոզարշավ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք

«Քարոզարշավը դադարեցնելու և շարունակելու, համաշխարհային մարտահրավերների պարտադրած նոր պայմաններում զարգացման հնարավորությունների մասին նախընտրական հանդիպումների ժամանակ խոսել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ներկայացուցիչները: Դաշինքի անդամները վստահեցնում են՝ հավակնոտ խոստումների հետ ունեն նաև գործիմաց ու երիտասարդ թիմ՝ այդ խոստումները ծրագրերի վերածելու և ծրագրերը կյանքի կոչելու համար»:
 

Նախընտրական քարոզարշավ. Արցախի հեղափոխական կուսակցություն

«Քաղաքական կուսակցությունները հասարակությունը պառակտում են, մենաշնորհները տնտեսական իրական աճի և շարքային քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարելավման լուրջ խոչընդոտ են: Այս համոզմունքով ու առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ՝ Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են ընտրողների հետ հանդիպումները»: