Բացել լրահոսը Փակել լրահոսը
2016_the_world_bank_755255764_106056696
A A
Տնտեսություն Պաշտոնական

17,9 մլն եվրոյի վարկ՝ Հայաստանի 55 համայնքների մի շարք ծրագրերի համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիր ըկօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։

Այդ մասին հայտնում են Համաշխարհային բանկի՝ Երևանի գրասենյակից։

Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։