Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Պարետի որոշմամբ՝ Հայաստան կթույլատրեն մուտք գործել հանգուցյալի մերձավոր ազգականներին

ՊԱՐԵՏԻ 2020Թ. ՄԱՐՏԻ 20-Ի N7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․
մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի
Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող
դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ
կատարել հետևյալ փոփոխությունը՝

1.Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում»
բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը
մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին:

Սույն
որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի
ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով:
2.Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից
բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող
անձանց և նրանց ընտանիքի անդամների համար:

Սույն որոշման իմաստով
ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և
երեխաները, ամուսինը, կինը:»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից: