Բացել լրահոսը Փակել լրահոսը
hcav
A A
Պաշտոնական

Եթե գործատուն այս օրերին խախտում է Ձեր իրավունքը, զանգեք այս համարներով

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ 

Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կարող եք դիմել հետևյալ համարներով

Սոֆյա Պետրոսյան
️077-930-579 (նաև viber, signal)
[email protected] 

Սամսոն Գալստյան
️041102324
[email protected] 

Մյուս հարցերով իրավախորհրդատվություն ստանալու եղանակների մասին՝ ԱՅՍՏԵՂ