Բացել լրահոսը Փակել լրահոսը
800px-Panorama_of_Meghri_-_Holy_Mother_of_God_Church,_Meghri_(Mets_Tagh)_03
A A
Մարզեր

Գյուղերից դեպի քաղաք շարժը դադարեցված է․ իրավիճակը՝ Մեղրիում

Ինչպիսին է իրավիճակը Մեղրիում՝ կորոնավիրուսով պայմանավորված։
 
Նշենք՝ Սյունիքի մարզի խոշորացված համայնքը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար մարզին և ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերը։ 
 
«Ա1+»-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշեց՝ Մեղրիում կյանքը բնականոն է ընթանում, որևէ խուճապային տրամադրություն չկա։
 
«Երկու օր առաջ համայնքապետի հանձնարարականով ախտահանման աշխատանքներ են տարվել հանրային վայրերում, կանգառներում, խանութներում, խոշոր խանութների շրջակայքում», - ասա նա։
 
Մամուլի խոսնակը նշեց, որ կրթական օջախների աշխատանքները դադարեցված են, համայնքապետարանը, քաղաքացիների սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատել, կորոնավիրուսի մեկ գրանցված դեպքից բացի այլ չկա, հարազատները նույնպես հանձնել են թեստ, սակայն բացասական է եղել։
 
Հարցին, թե դիմակալները, ալկոգլերը բավականացնո՞ւմ են բնակիչներին, Ծատրյանը պատասխանեց, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյան իր միջոցներիվ անապահով ընտանիքներին տրամադրում է դրանք անվճար, իսկ խանութներում, դեղատներում եղածը բավականացնում է բնակիչներին։
 
Համայնքապետարանի աշխատանքի մասով՝ Ծատրյանն ասաց, որ «meghri.am» կայքը թույլ է տալիս առցանց ապահովել քաղաքացիների դիմումները մուտքը և պատասխանել քաղաքացիների հարցերին, սակայն քաղաքացիների սպասարկման գրասենյակն ամբողջությամբ փակ չէ, հերթափոխով աշխատում է, 60 և բարձր աշխատակիցների համայնքապետարանում չեն, համայնքապետը և աշխատակազմը համայնաքապետրանում են աշխատում, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը շարունակում է աշխատել, ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, սակայն բուժաշխատողների համար գործում է։ Սահմանային վիճակը նույնպես հանգիստ է։ 
 
Համայնքային տրանսպորտի աշխատանքի դադարեցման պայմաններում, ըստ մամուլի քարտուղարի, քաղաքացիները տեղաշարժվում են անձնական միջոցներով, գյուղերից դեպի քաղաք, Մեղրիից Ագարակ շարժերը դադարեցված են։
 
Հարցին՝ իսկ անապահով ընտանիքներին աջակցություն տրվո՞ւմ է, ինչպե՞ս են ապրում, պատասխանեց. «Նույնկերպ, ինչպես մինչև կորոնավիրուսը։ Այս պահին արտառոց որևէ բան չկա։ Աշխատանքները դադարեցված չեն, մենք չենք ստացել որևէ դոնորի կողմից սոցիալական աջակցություն անապահով խավի համար»։
 
Սյունիքի մարզպետարանի կողմից, Մեղրիի համայնքապետարանի մամուլի խոսնակի փոխանցմամբ, հրահանգ է եղել առանձնացնել սննդի պահեստ, և դեռևս սննդամթերքի կամ այլ բանի տեսքով որևէ բան համայնքը չի ստացել, բայց գուցե և հետագայում այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնվեն։
 
Մարիամ Ծատրյանն ասաց, որ տաքսիների ախտահանման աշխատանքներ նույնպես իրականացվել է մասնավորի կողմից՝ համայնքապետի հանձնարարականով։
 
Բնակչության սոցիալական պատասխանատվության մասով նա ընդգծեց, որ Սյունիքի ժողովուրդն իրավահարգ է։
 
«Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Մեղրիի համայնքապետարանը պարբերաբար թարմացում է լրահոսը նաև հորդորի տեսքով։ Այս պահին կյանքը բնականոն է, արտառոց բան, խուճապ չկա։ Աշխատանքային նույն գրաֆիկով աշխատում ենք։ Չեն աշխատում միայն կրթական օջախները և մաքսատունը», - եզրափակեց Մարիամ Ծատրյանը։