Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Մարտի 20-ի դասացուցակը․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Մարտի 20-ի դասացուցակը

? Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը։

?‍?Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
Մայրենի (4-րդ դասարան)
Թեմաներ՝ Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի - «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան - «Հրաշք վրձինը»
?‍?Ուսուցիչ՝ Դավիթ Գյուրջինյան
Պատմություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում
?‍?Ուսուցիչ՝ Զոհրաբ Գևորգյան
Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել, Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին, Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել
?‍?Ուսուցիչ՝ Սամվել Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
14։00 - Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
14։30 - Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
15։00 - Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
15։30 - Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան)