Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախւ Ազգային ժողով
A A
Պաշտոնական

Պահանջում են Արցախում հայտարարել արտակարգ դրություն

 

Գիտության, մշակույթի և հանրային գործիչները կոչ են անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն։  Հայտարարությունը ստորեւ

 

Սիրելի արցախցիներ,

Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից:

Համաճարակը մեզ ընդհանուր մարտահրավեր է նետել:

Մենք պարտավոր ենք գիտակցաբար ու պատվով ընդունել այն, վեր կանգնել հատվածական, քաղաքական, խմբային, անձնական շահերից և կատարել միակ ճիշտ և արդյունավետ քայլը՝ ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն և Երևանի հետ ընդհանուր տրամաբանությամբ իրականացնել կարանտինային և այլ անհրաժեշտ միջոցառումներ:

Հավատում ենք, որ մեր ձայնը կլսվի և մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը վեր կդասվի ամեն ինչից:

 

1․ Հայկ Մինասյան – ֆիզիկոս

2․ Հարություն Կարապետյան - քիմիկոս

3․ Էմիլ Աբրահամյան - ֆիզիկոս

4․ Ապրես Զոհրաբյան – հասարակական գործիչ

5․ Թամար Հովհաննիսյան-դերասան, ռեժիսոր

6․ Վահրամ Թադևոսյան - օպերային երգիչ

7․ Դավիթ Գասպարյան - բանասեր

8․ Ռաֆայել Հակոբյան - ֆիզիկոս

9․ Հովիկ Վարդումյան - արձակագիր

10․ Վահագն Կոզմոյան - լրագրող

11․ Հրաչիկ Միրզոյան - քիմիկոս, բնապահպան

12․ Վարդան Հայկազյան - երկրագետ