Բացել լրահոսը Փակել լրահոսը
maraxux
A A
Պաշտոնական

Գորիսում 50-60 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 50-60 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: