Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տպավորություն է՝ ամբաստանյալներս նստած ստանում ենք հարցեր. Մեսչյանը՝ ավագանու անդամներին (տեսանյութ)

Երևանի ավագանու այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, նիստի բուն օրակարգից դուրս, հարց հնչեցրեց՝ կապված Երևանի ճոպանուղու նախագծի հետ:

Լսել է՝ ներդրողներ կան, հետաքրքրվեց՝ աշխատանքները ո՞ր փուլում են, թույլ տրվե՞լ է ներդրողին աշխատանքները հաստատել:

ԲՀԿ խմբակցության անդամի հարցին արձագնաքեց Երևանի  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Կա մեկ ռեալ կազմակերպություն, որն առաջարկել է երեք ֆինանսավորման տարբերակ, մեկ տարբերակը արդեն  ուղարկվել է Ֆինանսների նախարարություն, այնտեղ ստացել է դրական եզարակացություն, և հիմա հաջորդ քննարկումը պետք է լինի Էկոնամիկայի նախարարությունում»:

Մեսչյանն ասաց՝ եթե գործընթացի դինամիկան պահպանվի, առաջիկայում այս առումով լուրջ հաջողություն կունենանք:

Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, մրցույթներին, Մեսչյանն ասում է՝ ծրագրեր կան, որտեղ մենք պետք  է մի փորքր ավելի խորամանկ մոտեցում ունենանք:

Նրա համոզմամբ՝ այնպիսի մեծ ծրագրերը, ինչպիսին, օրինակ, ճոպանուղին է կամ մետրոն, եթե  դրվում են մրցույթի, կարող են տևել տարի կամ ավելի երկար:

Վստահ է՝ եթե խանգարող հանգամանքներ չլինեն, և՛ Աջափնյակի մետրոյի ծրագիրը, և՛ այս ճոպանուղու ծրագիրը տեսանելի արդյունքներ կգրանցնեն հենց այս տարի:

Մեսչյանը, դիմելով ավագանու անդամներին,  հորդորեց գործել միասին և իրար օգնելով.

«Այնպիսի տպավարություն է, որ մենք՝ այստեղ ամբաստանյալներս նստած, ստանում  ենք հարցրեր, թե ինչի չենք արել, ինչի ենք վատ արել: Ծրագրեր կան, որ մենք բոլորս ենք մեղավոր: Տղերք, մետրոն այնտեղ  է, որտեղ և դուք եք»: