Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլորի վիճակը բավարար է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան (տեսանյութ)

Կառավարության նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 115 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է։

«Բոլորի վիճակը բավարար է, նույնիսկ ջերմությունը 38-ից բարձր ունենք ընդամենը հինգ հոգի, 39-ից բարձր չունենք, 37-ից բարձր 34 հոգի։ 60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը բարձր չէ, իրենց կյանքին վտանգ չի սպառնում։ Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ նույն տրամաբանությամբ շարունակվում է հոսպիտալացումը, այսինքն՝ եթե հաստատված դեպք է լինում, նրանց պահում են բժիշկների հսկողության տակ, իսկ կոնտակտավորների շրջանակը մեկուսացվում է հատուկ վայրերում, որոշ դեպքերում իրականացվում է ինքնամեկուսացում։ Ներկայացնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի օջախում՝ Չինաստանում բռնկումները հաջողվել է «մարել»։

Բայց Եվրոպայում բռնկումները ինտենսիվ շարունակվում են։