Բացել լրահոսը Փակել լրահոսը
prisonbars_getty_crop_June_2014_0
A A
Քաղաքականություն

Խոշտանգումների դեմ պայքարը չի հասնում Հայաստանի դատարաններ (տեսանյութ)

2015թ մինչ օրս չունենք որեւէ  դեպք. երբ մարդը դատապարտված լինի խոշտանգման հոդվածով,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

  2015թ-ին, երբ Հայաստանի Հանրապետության  Քրեական օրենսգիրքը փոփոխվում եւ  լրացվում էր  309․1 հոդվածով, ակնկալվում էր՝ այլեւս անպատիժ չեն մնա բոլոր այն պաշտոնյաները, որոնց մասնակցությամբ տեղի է ունեցել  խոշտանգում ։

Հինգ   տարվա ընթացքում, սակայն,  Հայաստանի  դատավորներից որեւէ մեկը, խորհրդակցական սենյակից դուրս գալով,  դատավճռում այս հոդվածին հղում չի արել։

 «Գործերը, սովորաբար, եթե անգամ հարուցվում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածով,  դրանք հետագայում չեն ստանում ավարտ այդ նույն հոդվածով։ Այդ գործերը որպես կանոն նախաքննության ընթացքում կամ կարճվում են կամ գնում են դատարան, ստանում են վերաորակավորում։ Նախաքննության ընթացքում են վերաորակվում»,-ասում է Պաշտպանը։

     2020թ  մարտի 1-ի դրությամբ՝  Հայաստանի դատարանների վարույթում ընդամենը երեք  գործ կա՝  հարուցված   309․1 հոդվածի` խոշտանգման հատկանիշներով։  Մինչդեռ քննչական մարմինների  վարույթներում հայտնված գործերը մի քանի տասնյակ են եղել։

   2018թ-ին, Հատուկ քննչական ծառայությունում այդ հատկանիշներով քննվել են  49 քրեական գործեր, որոնցից  միայն  մեկն է  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  33 քրեական գործերով  վարույթը  կարճվել է։   2019թ-ին, ըստ  գլխավոր դատախազության, խոշտանգման հատկանիշներով քննվել է 55 գործ, որից  30 քրեական գործերով վարույթը կարճվել է, 5-ինը՝ կասեցվել։

«Միակ ձեւը եթե մենք նայենք Հայաստանի պատմության մեջ, ապացույցներ, որ խոշտանգումներ են  տեղի ունեցել, դա եղել է Եվրոպական դատարանի որոշումներով, ոչ Հայաստանի դատարաններով»,- շեշտում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

    Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնը   գործում է 2018-ից ։ Այստեղ աջակցություն են առաջարկում ոչ միայն խոշտանգում, դաժան եւ այլ անմարդկային վերաբերմունք վերապրած անձանց, այլեւ նրանց  ընտանիքի անդամներին։ 

Մանրամասները՝  տեսանյութում,որը պատրաստվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ։