Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (5)
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով կլինի ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը

Վաղը պետք է հրապարակվի որոշում ԱԱԾ  տնօրենի եւ ոստիկանապետի նշանակման մասին։

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշումը կա։

«Այո, ես որոշումն արդեն կայացրել եմ: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»:

Հիշեցնենք, որ ոստիկանապետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ տնօրենինը՝  Էդուարդ Մարտիրոսյանը: