Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads-1
A A
Պաշտոնական

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը բքի պատճառով փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 19:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սյունիքի և Լոռու մարզերում (բացի Վանաձոր քաղաքից), Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: