A
A
Չեղարկվել են ՀՀ փաստաբանների պալատի կողմից ծրագրավորված հանրային միջոցառումները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ փաստաբանների պալատի նախագահի` «Առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների մասին» 28.02.2020թ. թիվ 43-Ա հրամանի հիման վրա, աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում իրականացվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելող հետևյալ միջոցառումները՝
- Փաստաբանների պալատի (այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի) վարչական շենքի (այսուհետ՝ Վարչական շենք) մուտքի մոտ, ինչպես նաև յուրաքանչյուր հարկում՝ մուտքերի մոտ, տեղադրվել են ալկոհոլային հիմքով ախտահանիչ սարքեր.
- Վարչական շենքի բոլոր տարածքները, դռների բռնակները, ընդհանուր օգտագործման սեղանները, նստարանները պարբերաբար ախտահանվում են, իսկ տարածքները՝ օդափոխվում.
- Վարչական շենքի մուտքի մոտ և բոլոր հարկերում փակցվել են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» տեղեկատվական թերթիկներ.
- Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ և բժշկական դիմակներ.
- Չեղարկվել են ՀՀ փաստաբանների պալատի կողմից ծրագրավորված հանրային միջոցառումները (այդ թվում՝ իրավական ցուցահանդեսը ARMLEXPO, մարզերում՝ համակարգողների ընտրությունները).
- ՀՊԳ ընդունարանի պատասխանատուների սեղանի, ինչպես նաև վստահորդներին խորհրդատվություն ապահովելու համար նախատեսված սեղանների վրա տեղադրվել են թափանցիկ պաշտպանիչ պատնեշներ.
- Հետաձգվել են յուրաքանչյուր հիգշաբթի օրը քաղաքացիների համար կազմակերպվող անվճար իրավաբանական խորհրդատվության միջոցառումները.
- ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի մեծ մասը տնից աշխատում է հեռահար եղանակով.
- ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստերն անցկացվելու են հեռահար եղանակով:
Նշված գործողություններից բացի ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը սահմանափակելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ գերակշիռ դեպքերում խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով: Անհետաձգելի միջամտություն պահանջող դեպքերում իրավաբանական օգնությունն ապահովվելու է անհապաղ: