Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից (տեսանյութ)

Մարտի 18-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. փրկարարները կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:

ԻՆՔՆԱՍ.jpg (143 KB)

ԻՆՔՆ2.jpg (143 KB)