Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1584531990359
A A
Քաղաքականություն

«Խուճապահար գնումներ չեն կատարվում խանութներից»․ Գառնի համայնքի ղեկավար

«Գառնիում շատ նորմալ վիճակ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։
 
Սահակյանը վստահեցրեց, որ բնակիչները խուճապահար գնումներ չեն կատարում խանութներից, զբոսաշրջիկների հոսքի մասով նշեց, որ հոսքը դեռևս արտակարգ դրություն հայտարարելուց առաջ էր դադարել, Գառնու տաճարի մուտքն էլ այժմ փակ է։
 
Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ ասաց․ «Դե հիմա անձրևոտ է եղանակը, երբ անձրև չի լինում, բնականոն շարունակվում է»։ Հյուրատների շինարարությունը, ըստ նրա, շարանուկվում է, չի դադարեցվել։ 
 
«Լինում է, որ չի լինում, երեկոյան սպառվում է։ Երեք դեղատուն ունեք, հիմա այս պահին մեկում կա։ Մեկ ժամվա մեջ կարող է իրավիճակ փոխվել, ճիշտ չի լինի հստակ ասել»,- ալկոգելերի և դիմակալների վերաբերյալ ասաց նա։
 
Գառնու համայնքպետի խոսքերով՝ համայնքապետարանի հետ բնակիչները կարող են կապ հաստատել հեռախոսահամարներով, որոնք տեղադրված են թե՛ համայնքապետարանի պաշտոնական կայքում, թե՛ ֆեյսբուքյան էջում, հարցերի դեպքում բնակիչները կարող են կապ հաստատել նաև համայնքի բժշկական կենտրոնի հետ։
 
«Աշխատակիցների կեսից ավելիին չենք կանչում համայնքապետարան։ Առցանց աշխատողներ էլ կան, համայնքապետարանի շենքում էլ աշխատողներ կան։ Բնականոն հունով աշխատում ենք, ոչ մի արտառոց բան չկա»,- ընդգծեց Ահարոն Սահակյանը՝ հավելելով, որ պարտադիր ախտահանիչ աշխատանքներ կատարվում են համայնքում։
 
Խոսելով Գառնիում գործող հացի արտադրամասի մասին՝ գյուղապետն ասաց, որ արտադրամասում աշխատանքները շարունակվում են, ախտահանման աշխատանքներ կատարվում են։
 
«Ե՛վ պաշտոնական, և՛ ֆեյսբուքյան էջերի միջոցով Առողջապահության նախարարության հորդորներն անընդհատ հասցնում ենք բնակչությանը»,- եզրափակեց Սահակյանը։