Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Քաղաքականություն

Այս օրերին վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ մեծացել է. Հայկ Սարգսյան

«Այնպիսի իրավիճակ է, որ մեր ժողովուրդը պարտադրված  տանն է, ու վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ մեծացել է»,-այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

 Վերջինս նշեց՝ երբ ներկայացնում էին օրենսդրական նախաձեռնություն, որով պետք է սահմանափակեին վիճակախաղերի իրականացումը ու բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ-ում,  այդ ժամանակ դեռ ինքն ասում էր, որ մարդկանց 80 %-ը վիճակախաղերով զբաղվում է օնլայն տիրույթում, ոչ թե գրասենյակներում.

«Մենք եկանք եզրահանգման, որ՝ լավ, եկեք հիմա սա անենք, մի տարվա ընթացքում կքննարկենք և օնլայնն էլ կսահմանափակենք»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ թերացել են՝ ժամանակին օնլայն տիրույթը չփակելով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը իր հերթին խոստացավ, որ մինչև բուքմեյքերական կետերն արգելելու համար սահմանված ժամկետը՝ 2020թ-ի նոյեմբերի 1-ը, համապատասխան օրենսդրական լուծումներ կգտնեն նաև օնլայն տիրույթը սահմանափակելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ նախորդ տարի ընդունվեց Վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ ՀՀ տարածքում կգործեն հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից  յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:

Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա  նոյեմբերի 1-ից: