Բացել լրահոսը Փակել լրահոսը
89822679_2441217095980069_7589734638310916096_n
A A
Պաշտոնական

«Նորք» Բ/Կ- ում մահացած անձի` կորոնավիրուսի նմուշառումը բացասական է եղել.ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: