Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել է մեկնաբանել շախմատի հավակնորդների մրցաշարը

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը Chess24 կայքով պետք է մեկնաբաներ Եկատերինբուրգում այսօր մեկնարկած հավակնորդների մրցաշարի պարտիաները, սակայն նա ներողություն է խնդրել շախմատի միջազգայինն ֆեդերացիայից և հրաժարվել:

«ՖԻԴԵ-ի վերջին տարիների գործունեությունը դրական եմ գնահատում, սակայն կարծում եմ, որ հավակնորդների մրցաշարը պետք է հետաձգվեր աշխարհում ստեղծված հումանիտար աղետի պատճառով: Հիմա ժամանակը չէ տարվա կարևորագույն մրցաշարը անցկացնելու համար՝ ձևացնելով, որ ոչինչ չի պատահել: Էլ չենք խոսում այն մասին, որ մասնակիցները ենթարկվում են վտանքի, թեև՝ շատ քիչ: Մաղթում եմ բոլոր խաղացողներին մնալ առողջ մինչեւ մրցաշարի ավարտը», - իր թվիթերում գրել է անվանի շախմատիստը:

Նշենք, որ այսօր կայացել է հավակնորդների մրցաշարի առաջին տուրը: Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սևերով հաղթել է նիդերլանդցի Անիշ Գիրիին, իսկ չինացի Վան Հաոն պարտության է մատնել իր հայրենակից Դին Լիժենին: Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) և Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Կիրիլ Ալեկսեենկո (Ռուսաստան) պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: