Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր Հասարակություն

Գյումրիում հայրը երեխային կախված վիճակում է հայտնաբերել

Գյումրիում 14-ամյա երեխային կախված վիճակում են հայտնաբերել:

Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում:

Ընտանիքն ապրում էր այլ հասցեում: Այն տանը որտեղ հայտնաբերվել է երեխան, պատկանել է պապին:

Տունը ընտանիքը վերջին ժամանակահատվածում հանել էր վաճառքի: Հարեւանները պատմել են, , որ ընտանիքն այդ տան դուռը հազվադեպ է բացել:

Ինչպես եւ երբ է տղան եկել, դուռը բացել ու տուն մտել ոչ ոք չի նկատել:

Հայտնի է, որ տղային հայտնաբերել է հայրը: Դ

եպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ըստ հարեւանների երեխան հայտնի պաշտոնյայի թոռ է, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում:

Ցայգ հ/ը