Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող (տեսանյութ)

«ՀՀ օրենսդրության համաձայն արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող և հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 65 օր հետո »,-այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանրաքվեի պրոցեսը  կսկսվի այն կետից, որտեղից, որ ավարտվել է:

Ինչ վերաբերում է պատգամաորի՝ գնաճի վերաբերյալ հարցադրմանը, վարչապետն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն պայքարում է այդ երևույթի դեմ, բայց սպառողները կարող են ամենաարդյունավետ պայքարը մղել.

«Երբ մենք ի վերջո պայմանավորվենք, որ խուճապային գնումներ չենք իրականցնում: Որևէ պրոբլեմ չկա, բայց Մարտի 8-ից այս կողմ մեր առևտրային ցանցերում 20 տոկոսով առևտուրը ավելացել է, բայց դուք այսօր խանութներում կտեսնեք, որ ցուցափեղկերը դատարկ չեն»: