«Կորոնավիրուսից հետո կյանք կա»․ տենց «уверенный» մի ասեք․ Փաշինյանը կատակեց
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը կողմ է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջարկությանը, թե ովքեր կարող են մուտք գործել Հայաստան ու լքել Հայաստանը արտակարգ դրության ժամանակ։
«Այս տեքստի մեջ ընդամենն առաջարկվում է, որ Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող երկրների ցանկը լինի»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Զոհրաբ Մնացականյանի առաջարկությունը որակեց մուտքի և ելքի տոտալ արգելք։
«Կառավարելիության առումով որևէ խնդիր չեմ տեսնում։ Մինչ օրս այդ ռեժիմով աշխատել ենք, և փաստացի միայն օդային սահմանում է այդ կարգավորումը գործելու, որովհետև Վրաստանի ու Իրանի հետ արդեն այսպիսի ռեժիմ է, միայն մնում է օդային սահմանը։ Մենք, իհարկե, կարող ենք տոտալ արգելք դնել օտարերկրացիների մուտքի և ՀՀ քաղաքացիների ելքին, սակայն դա մեզ ավելի քիչ ճկունություն կտա։ Եթե մենք կիրառենք առաջարկվող կարգավորումը, դա մեզ թույլ կտա ամենօրյա ռեժիմով որոշել, օրինակ՝ վաղը պե՞տք է Իսպանիայի քաղաքացիներին արգելել, կարգելենք նրանց նույնպես, իսկ եթե այսօր պետք չէ, չենք արգելի Իսպանիայի քաղաքացիներին»,- ընդգծեց նա։
Քննարկումը երկար շարունակվեց։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց․ «Կորոնավիրուսից հետո կյանք կա»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կատակեց․ «Պարոն Ավինյան, տենց «уверенный» մի ասեք»։
Փոխվարչապետը շարունակեց պնդել, որ կորոնավիրուսից հետո կյանք կա։