Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Մարզեր Հասարակություն

Ինչո՞ւ մարզային հիվանդանոցները ապահովված չեն կորոնավիրուսի ախտորոշման թեստերով

Այսօր «Ա1+»-ը զրուցել էր մարզային որոշ հիվանդանոցների ներկայացուցիչների հետ և պարզել, որ մարզային հիվանդանոցները կորոնավիրուսի ախտորոշման թեստերով ապահովված չեն: 

«Ա1+»-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մարզային հիվանդանոցները չեն ապահովվում թեստերով, ի՞նչ է արվում, եթե մարզում ի հայտ է գալիս կորոնավիրոսի ախտանիշներով անձ։

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ եթե քաղաքացու մոտ առաջ են գալիս որոշակի ախտանիշներ՝ ջերմություն, հազ և այլն, վերջինս դիմում է տեղամասային պոլիկլինիկա, տեղամասին բժիշկը հավաքում է ախտանիշները, անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, անհրաժեշտության դեպքում մարզում գտնվող պոտենցիալ վիրուսակրից ինֆեկցիոն բաժանմունքներից արվում է նմուշառում և ուղարկվում Երևան:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 30 անձ կա, որոնց գերակշիռ մասը մարզերի բնակիչներ են, սակայն այս պահին գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: