Բացել լրահոսը Փակել լրահոսը
arif_yunusov
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի իրավապաշտպանի այցը Հայաստան հետաձգվել է

Արիֆ Յունուսովի այցը Հայաստան  հետաձգվում է,նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված  իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ  մարտի 17-ին Կովկասի ինստիտուտը  կազմակերպել էր  մամուլի ասուլիս իրավապաշտպան Արիֆ Յունոսովի մասնակցությամբ: 

1992-1993թթ․ Արիֆ Յունուսովն աշխատել է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և վերլուծության բաժնի ղեկավար։ Այնուհետև, 1994թ․ դարձել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիոն ուսումնասիրությունների բաժնի ղեկավար։ Քսան տարի անց՝ 2014թ․ ապրիլին ձերբակալվել է կնոջ՝ Լեյլա Յունուսի հետ և ազատ արձակվել 15 ամիս անց՝ 2016թ․ ապրիլին՝ բուժման նպատակով Հոլանդիա մեկնելու թույլտվությամբ։