A
A
Թուրքիայում դանակահարել են «կորոնավիրուս բերող» աֆղանստանցու
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Քոնյա քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Լճի մոտ ձկնորսությամբ զբաղվող մի աֆղանստանցի և իր ընկերը վիճաբանության են բռնվել տեղացի մի թուրքի հետ, գրում է ermenihaber.am-ը։
Թուրքը մոտեցել է և աֆղանստանցուն ասել. «Դուք այստեղ կորոնավիրուս ե՞ք բերում»։ Այնուհետև վիճաբանություն է սկսել, որ ժամանակ Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է աֆղանստանցի Հաբիբուլլահին։
Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։
Ըստ որոշ պնդումների՝ դանակահարող թուրքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։