A
A
Քրիս Սմոլինգը ցանկանում է մնալ «Ռոմայում»
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին, ցանկանում է մնալ Իտալիայում և ելույթները շարունակել Ա սերիայում: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport թերթը:
30-ամյա ֆուտբոլիստն իր ցանկության մասին արդեն հայտնել է «Ռոմայի» ղեկավարությանը: Նա նույնիսկ պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձի որոշ մասից, միայն թե չվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Մրցաշրջան-2019/2020-ում Քրիս Սմոլինգը «Ռոմայի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: