Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշար. Առաջինը ռինգ դուրս կգա Արթուր Բազեյանը

Լոնդոնում կայացել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը։

 

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա միայն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը կմենամարտի լեհ Մացեյ Յոզվիկի հետ։ Մեր մարզիկը հանդես կգա երեկոյան հերթափոխին:

 

Նշենք, որ նույն քաշային կարգում Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը ուժերը կչափի սլովակցի Վիլյամ Տանկոյի հետ:

 

Հայաստանի մյուս բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել հետևյալ երկրների ներկայացուցիչները.

Տղամարդիկ

52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան – Դավիթ Ալավերդյան (Իսրայել)

63կգ ՝ Հովհաննես Բաչկով – Գաբիլ Մամեդով (Ռուսաստան) – Լաշա Գուրուլի (Վրաստան) զույգի հաղթող

69 կգ՝ Գուրգեն Մադոյան – Նեսաթ էկինչի (Թուրքիա)

75 կգ՝ Արման Դարչինյան – Սալվատորե Կավալարո (Իտալիա)

81 կգ՝ Գոռ Ներսիսյան – Կարոլ Հորեյսեկ (Չեխիա)

91 կգ՝ Նարեկ Մանասյան – Ադամ Համորի (Հունգարիա)

+91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան – Այուբ Էլ Ասաուի (Իսպանիա) – Իվան Վերյասով (Ռուսաստան) զույգի հաղթող

 

Կանայք

51 կգ՝ Անուշ Գրիգորյան – Ջիորդանա Սորենտինո (Իտալիա) – Ուրսուլա Գոտլոբ (Գերմանիա) զույգի հաղթող

69 կգ՝ Անի Հովսեփյան – Մարտինա Շմորանզովա (Չեխիա)

 

Նշենք, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարին մասնակցում են 44 երկրների 354 բռնցքամարտիկ: