Բացել լրահոսը Փակել լրահոսը
ryanair
A A
Հասարակություն

Ryanair-ը տուգանք չի գանձի

Ryanair-ը չի գանձի տուգանք բոլոր այն ուղեւորներից, ովքեր կորոշեն փոխել իրենց տոմսերը  մարտի 13-31-ը։ Բայց ուղեւորները կվճարեն ուղեվարձի տարբերության համար, եթե այդ լինի նոր տոմսերի գնման ժամանակ։

Ryanair-ը հիշեցնում է, որ սա չի վերաբերում այն ուղեւորներին, որոնց չվերթները չեղարկվել են։ Վերջիններս իրավունք ունեն վերադարձնել տոմսերը կամ փոխել դրանք առանց ֆինանսական կորստի։