Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Հասարակություն

Կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատը մանրամասներ է պատմում

Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ,  «Ա1+»-ին պատմեց, որ այդ կնոջ որդու նշանադրության արարողությանը մասնակցել է 30 մարդ։

Նա մեզ հանդիպեց մայրաքաղաքում հարցումներ իրականացնելու ընթացքում։ Ասաց, որ նշանադրության արարողությանը ինքը  չի մասնակցել։

Ըստ կնոջ հարազատի՝ բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են նշանադրության արարողությանը, մեկուսացված են, նրա տվյալներով՝ նշանադրության արարողության մասնակիցներից երկուսին որոշ գանգատներով տեղափոխել են հիվանդանոց, բայց վիրուսի առկայությունը չի հաստատվել։

Նաև տեղեկացրեց, որ մեկուսացված են գեղեցկության սրահի աշխատակիցները, որտեղ եղել է կինը։

«Իրենք ապրել են իրենց բնականոն կյանքով, չեն մտածել, որ հիվանդ են, ուներ առողջական խնդիրներ, շուտ-շուտ էր հիվանդանում, մտածել են ուղղակի սովորական հիվանդություն է իր մոտ։ Հազում էր ուղղակի, խոսելուց ասում էր՝ տաքությունս մեկ վեցա իջնում, մեկ յոթա բարձրանում, իրեն լավ չէր զգում, բայց չեն մտածել, որ կորոնավիրուս է»։

Նա նաև փոխանցեց, որ կնոջ հետ Եվրոպայում եղել է նրա ամուսինը, նրանք մեկնել էին կնոջ ծննդյան օրվա առիթով։ Ամուսնու ինքնազգացողությունը վատացել է միայն մեկուսացված լինելու ընթացքում։

Ասաց նաեւ, որ ինքը կնոջ հետ կապի մեջ է, վերջինս իրեն լավ է զգում։